Ողբերգական վթարից վիրավորված 18-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
![]() Օրեր առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 18-ամյա Նորայր Գյուլնազարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին՝ Արագածոտնի մարզում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին բախվելու հետևանքով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 72 կմ հատվածում ավտովթար էր տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր: Պարզվել էր, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում: Նշված հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գյուլնազարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «ԶԻԼ»-ն էլ, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել էր և քարերի մի մասը թափվել էին: Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդ Խ. Մանուկյանն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել էին, իսկ Ն. Գյուլնազարյանը տեղափոխվել էր «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը: Փրկարարներից ավելի քանի 3 ժամ է պահանջվել, մինչև որ հատուկ տեխնիկաների միջոցով «Mercedes»-ի մահացած ուղևորին դուրս բերեցին ավտոմեքենայից, իսկ «ԶԻԼ»-ի վարորդին՝ իր ավտոմեքենայի տակից: |

Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 10 տարեկան աղջկա մարմին
5711:42
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
7009:30
Հրդեհ՝ Կոտայքի մարզի խանութ սրահներից մեկում
91Երեկ, 13:18
13-ամյա աշակերտին ծեծել են երեք համադասարանցիները․ մանկավարժական կազմը թաքցրել է. ՆԳՆ
17412.02.2026, 18:48
10 օրվա հարսը գողացել է տան ոսկյա զարդերն ու փախել
15812.02.2026, 17:24
Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima»-ն և «Ford»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր
14811.02.2026, 22:54
