«Տեխնոլոգիաների հետ մեր առնչությունները կանխորոշում են ՀՀ ապագան». Նիկոլ Փաշինյան
![]() «Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում այսօր տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման փուլ է, և տեխնոլոգիաների օգտակարության գործակիցն ավելացնելու ճանապարհին շատ կարևոր է տեխնոլոգիաների նկատմամբ ճիշտ ընկալում և վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում և դրանց օգտակար գործակիցը հասանելի դարձնել մարդկանց»,- իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, որը կրում է «Արհեստական բանականության անատոմիա» խորագիրը: «Այն միտքը, թե արհեստական բանականությունը և ընդհանրապես տեխնոլոգիաների հետ մեր առնչությունները կանխորոշում են ՀՀ ապագան, դա 100 տոկոսանոց ճշմարտություն է»,- նշել է վարչապետը և հավելել, որ այդ պնդումը նույնքան ճշմարիտ է հնչում աշխարհի բոլոր երկրներում: «Կարծում եմ, ակնհայտ է, որ մեր Կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: Վերջերս առիթ ունեցել եմ, այսօր էլ շատ պատեհ եմ համարում պարզաբանել, թե որոնք են այն գործիքները, որոնցով Կառավարությունն աջակցում է և ռազմավարական ընկալում ունի տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու առումով։ Ես կարող եմ հիշատակել առաջին երեք քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել և ինչ է պետք ունենալ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ և քաղաքականություններ մշակելու և ունենալու համար։ Կարծում եմ՝ այստեղ էլ պատասխանը նույն է։ Երեք բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն և էլի կրթություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
