Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ.

«Ռաֆինացված ձեթն ավելի խարիզմատիկ ու սկզբունքային է՝ որպես քաղաքական ատրիբուտ». Գոռ Մադոյան

110
Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ., 11:30
«Ռաֆինացված ձեթն ավելի խարիզմատիկ ու սկզբունքային է՝ որպես քաղաքական ատրիբուտ». Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աբրահամ Գասպարյանն էլ ա նույն մուտքից մտել քաղաքականություն: Բայց նա որ խոսում ա, գոնե ինչ-որ էմոցիաներ են առաջանում՝ քրքիջ, ծիծաղ, սրտխառնոց, զզվանք: Թաթոյանի դեպքում միակ էմոցիան ափսոսանքն ա՝ ծախսած ժամանակի համար: Ռաֆինացված ձեթն ավելի խարիզմատիկ ու սկզբունքային ա որպես քաղաքական ատրիբուտ:
Հ.գ. Ինչի եմ այսքան գրում, որովհետև քաղաքական գործիչը որ դիրքորոշում չունի, սկզբունք չունի, վախենում ա քննադատել, վախկոտ ա գնահատական տալիս, փոխնախարարի իր պաշտոնը համարում ա տեխնիկական, չի ուզում պատասխանատվության կրի մի սահմանադրության համար, որ իր օրոք ու առանց բողոքի ա անցել, դա քաղաքական գործիչ չի, ստերիլ թյուրիմացություն ա, փոքրոգի «տեխնոկրատ», որի լավագույն կիրառությունը անդեմ գործիք լինելն ա»:

Աղբյուրը`   Գոռ Մադոյան