«Ձեր հայրենիք Ակնան այլևս հայկական չէ. հա՞շտ եք դրա հետ». հարց՝ Ալեն Սիմոնյանին
![]() «Ձեր հայրենիք Ակնան այլևս հայկական չէ. դուք հա՞շտ եք դրա հետ»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում հարց ուղղվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ անդրադառնալով 2020 թվականին նրա արած գրառմանը, որում նա գրել էր. «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է»: «Դա քաղաքական հայտարարություն էր և հարված էր Սերժ Սարգսյանի ասածին՝ որպես հակադրում, որը որ ասում էր, որ դա իմ հայրենիքը չի, և նա նկատի չուներ, որ ինքը այնտեղ չի ծնվել: Նրա ասելիքը հետևյալն էր. որ ինքը պատրաստ է դա զիջել: Իսկ իմ հայտարարությունը նրա մասին էր, որ ես պատրաստ չեմ դա զիջել»,- պատասխանել է ԱԺ նախագահը: Նա նշել է, որ իր գրառումը չէր նշանակում, որ ինքը այնտեղ է ծնվել, որ դա քաղաքական դիրքորոշման փոփոխություն է: «Ես այն ժամանակ մտածել եմ այդպես և պատասխանել եմ Սերժ Սարգսյանին: Եվ հիմա այն մարդիկ, ովքեր դա փորձում են ինձ մեղադրանք ներկայացնել, քաղաքականապես բոբիկ, անիմաստ գործողությամբ են զբաղված»,- ընդգծել է նա: |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
