Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ.

«Ռուբեն Ռուբինյանն էնտեղ վերընկած է, բայց ինձ չի ընդունում»․ Էդգար Ղազարյան

114
Երկուշաբթի, 13 հոկտեմբերի, 2025 թ., 16:06
«Ռուբեն Ռուբինյանն էնտեղ վերընկած է, բայց ինձ չի ընդունում»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ԱԺ-ից հեռախոսով տեղեկացրել են, որ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը չի պատրաստվում իրեն ընդունել։ «Այլ քաղաքացիների ընդունում է, ինձ՝ ոչ։ Չի էլ վախենում հայտարարել, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերում և չի ընդունում՝ իմ քաղաքական հայացքների համար»,- ասել է Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ քաղաքացու հետ նման վերաբերվելու պատճառն անպատժելիությունն է։
Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանը քաղաքացիների ընդունելության շրջանակներում պարբերաբար փորձում է հանդիպել պատգամավորների հետ՝ վարչապետին իմփիչմենթ հայտարարելու և տվյալ պատգամավորի գործունության վերաբերյալ հարցերով։
Եվ քանի որ ՔՊ-ական պատգամավորները հրաժարվում են ընդունել իրեն, Ղազարյանը կոչով դիմել է ընդդիմադիր պատգամավորներին․ «Վաղն էլ եմ ժամը 11-ին գալու։ Հիմա Ռուբինյանն էնտեղ վերընկած է, բայց ինձ չի ընդունում, ակնհայտ արհամարհանք է ցուցաբերում։ Եթե այստեղ լինեին ընդդիմադիր 30-34 պատգամավորներ, կգնային, կասեին՝ ո՞նց չես ընդունում քաղաքացուն, Ղազարյանը կարգ է խատե՞լ, ի՞նչ ես ասում, որ չես ընդունում»,- նշել է Ղազարյանը։
Հիշեցնենք՝ Ռուբեն Ռուբինյանն արդեն երեք անգամ մերժել է ընդունել քաղաքական գործչին։

«Ռուբեն Ռուբինյանն էնտեղ վերընկած է, բայց ինձ չի ընդունում»․ Էդգար Ղազարյան