«Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու մերժեցիր անգամ բանակցությունները»․ Լևոն Զուրաբյան
![]() ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «ՍՈՒՏԸ ՄԵՌՆԻ՞-6» վերնագրելով տեսանյութ է հրապարակել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին»։ «Ղարաբաղի հարցը չի լուծվել, Նիկո՛լ, բացառապես այն պատճառով, որ քո նման առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ հնարավոր պլանը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առկախում, ինչին համաձայն էր նաև Ադրբեջանը։ Միակ տարբերությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու 2019-ին մերժեցիր անգամ բանակցությունները՝ տանելով Հայաստանը դեպի կործանարար պատերազմ։ Քո իսկ խոստովանությամբ՝ դա արեցիր, Արցախը զոհաբերեցիր, Հայաստանի ողնաշարը ջարդեցիր, որովհետև ունեիր Ադրբեջանի հետ հաշտվելու և Թուրքիայի հետ երկխոսելու ռազմավարություն։ Հիմա ո՞վ ա ծառայել օտար երկրների շահերին»,- տեսանյությում ասում է Լևոն Զուրաբյանը։ Աղբյուրը` Լևոն Զուրաբյան |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
