«Երեք նախագահները պետք է միավորվեն մեկ թեկնածուի շուրջ»․ Հրանտ Բագրատյան
![]() «2026թ-ին Նիկոլ Փաշինյանը շանս չունի վերարտադրվելու, եթե ընդդիմությունը հիմարություններ չանի»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով․ «Երեք նախագահները պետք է միավորվեն և մեկ թեկնածուի օժանդակեն։ Դա կարող է լինել, օրինակ, Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը։ Վերջիններս էլ չպետք է անընդհատ ազդարարեն, որ նախկինների հետ կապ չունեն»,- ասել է Բագրատյանը՝ խորհուրդ տալով չհավատալ «փողով արվող հարցումներին»․ «Ժողովո՛ւրդ ջան, քո փրկությունն իշխանափոխությունն է ու Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելը»,- նշել է նա՝ շարունակելով․ «Նախկինի և ներկայի ժամանակը չէ։ Սամվել Կարապետյանին Աստված մի բախտ է ուղարկել, որ նա դառնա հայկական բոլոր փոփոխությունների կնքահայրը, նա պետք է դա պատվով կատարի։ Թող երեք նախագահները խոսեն Կարապետյանի թիմի հետ, որ պատրաստ են օժանդակել, քաղաքական ամբիցիաներ չդրսևորել»,- ասել է Բագրատյանը՝ հայտնելով իր պատրաստակամությունը աջակցելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործին։ |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
