«Եթե 10 հազար ադրբեջանցի գա, ասի՝ մնում եմ, ապրեմ Մեղրիում, ի՞նչ ես անելու»․ Հրանտ Բագրատյան
![]() «Փաշինյանը Մեղրիով միջանցք է տվել։ Առավելագույնը, որ մենք ստացել ենք, փաստաթղթում «միջանցք» բառի փոխարեն՝ «Թրամփի ուղի» գրելն է։ Թող լսեն Եվրոխորհրդում, որտեղ ներկա էր նաև Փաշինյանը, ադրբեջանցի պատվիրակն ինչ ասաց՝ դուրս եկեք, հայեր, մեր Մեղրիից»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ Իրանի հետ նոր խնդիրներ անպայման լինելու են։ «Այդ միջանցքով Հայաստանը պլացդարմ են դարձնելու Իրանի դեմ պատերազմում․․․Առջևում նոր պատերազմ է լինելու, այս անգամ՝ ոչ թե Իսրայել-Իրան, այլ ԱՄՆ-Իրան։ Այդ դեպքում մնում է ցամաքային երկու սահման՝ Աֆղանստան, Պակիստան, որտեղից ստանալու բան չունի։ Մնացած սահմանները՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա փակ են լինելու։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մնա, Իրանի հետ նոր պատերազմի ժամանակ Հայաստանը կորդեգրի հակաիրանական դիրքորոշում»,- ասել է Բագրատյանը՝ կրկնելով իր այն դիրքորոշումը, որ Սյունիքով անցնող ճանապարհը միջանցք է․ «Ադրբեջանցին առանց կնիքի մտնելու է Հայաստան ու դուրս գա կամ չգա։ ՀՀ են մտնելու մարդիկ, որոնց մուտքը ֆիքսված չէ։ Եթե 10 000 ադրբեջանցի գա, ասի՝ մնում եմ, ապրեմ Մեղրիում, ի՞նչ ես անելու։ Ավտոմատով կրակելո՞ւ ես, չէ՛, ասելու ես՝ եկել են, թող մնան»,- հավելեց Բագրատյանը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
