Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Երևանը մեր կամքի քննությունն ու փորձությունն է»․ Արման Բաբաջանյան

226
Կիրակի, 12 հոկտեմբերի, 2025 թ., 12:24
«Երևանը մեր կամքի քննությունն ու փորձությունն է»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Երևանն իր բոլոր խնդիրներով, ցավերով, խճճվածությամբ ու անարդարություններով հանդերձ՝ անզիջում է, կանչող ու անփոխարինելի։
Երևանը սիրում ես ոչ թե նրա համար, որ հեշտ է ապրել, այլ որովհետև այնտեղ ապրելով չես հանձնվում։ Երևանը պահանջում է կամք, կարգապահություն ու հավատ, որ հնարավոր է փոխել, շտկել, կառուցել։ Երևանը իմ ամենօրյա մարտն է, իմ որոշումը՝ մնալ, վերադառնալ, շարունակել։ Երևանը մեր կամքի քննությունն ու փորձությունն է և ես միշտ վերադառնում եմ՝ հաղթելու։
Շնորհավոր տոնդ, Երևան»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան