Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«ՔՊ-ն Մեխակյան Արգիշտիին անգործ չի թողնի, պարտությունից հետո ՀԷՑ-ում մի պաշտոնի էլ նրան կնշանակի»․ Բաբկեն Հարությունյան

180
Կիրակի, 12 հոկտեմբերի, 2025 թ., 10:06
«ՔՊ-ն Մեխակյան Արգիշտիին անգործ չի թողնի, պարտությունից հետո ՀԷՑ-ում մի պաշտոնի էլ նրան կնշանակի»․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրիում ընտրություններից առաջ հիշում ենք ինչ քարոզչական շոուներ էր անում իշխանությունը, բայց մինչ դրան անդրադառնալը հիշենք, թե ինչ պաշտոններ է զբաղեցրել Վաղարշապատի ընտրություններին ՔՊ թեկնածու, համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Եղել է Էջմիածնի փոխքաղաքապետ, ԱԺ պատգամավոր, Խոյ համայնքի ղեկավար, Արմավիրի մարզպետի տեղակալ, մարզպետ։ Այդ ողջ ժամանակահատվածում ինչ ակտիվություն կամ ավելի ստույգ՝ պասիվություն, է ցուցաբերել Մեխակյանը՝ տեսանելի է եղել շատերին, իսկ հիմա, ընտրությունների նախաշեմին համայնքի ղեկավարի պարտականությունների անվան տակ այցելում է բակեր, հանդիպում արցախցիներին, մշակութային միջոցառումների մասնակցում և այլն։ Տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ նախկին բոլոր պաշտոններում եղած ժամանակ այդքան ակտիվ և հրապարակային գործունեություն չէր իրականացնում։ Այստեղից էլ բխում է հարցի պատասխանը՝ առջևում ընտրություններ են, և ոչ ավելին։
Ի դեպ՝ Գյումրիում էլ ՔՊ թեկնածուն էր նույն կարգավիճակում, նույն ակտիվությամբ, նույն մեթոդներով, իսկ թե ինչ եղավ հետո, բոլորը գիտեն։
ՔՊ-ն Մինասյան Սարիկին ՀԷՑ -ում բարձր պաշտոնի նշանակեց, նոյեմբերի 16-ի ՔՊ պարտությունից հետո Մեխակյան Արգիշտիին էլ անգործ չի թողնի, հեչ չէ ՀԷՑ-ում մի պաշտոնի էլ նրան կնշանակի»։