«Իշխանությունը «քաղաքական բոսյակների» հավաքածու է, իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը․ ոչինչ»․ Սուրեն Սուրենյանց
![]() «Եթե ձգտում ենք մրցակցային ընտրությունների և փորձում ենք ընտրությունների ճանապարհով հեռացնել Նիկոլ Փաշինյանին, առաջին հերթին պետք է լուծենք պատանդառված քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա դիտարկմամբ՝ վերոնշյալ հարցը կարող է լուծվել ընդդիմության լայն կոնսոլիդացիայով։ «Եթե ընդդիմությունը հասնի նրան, որ հասարակական ուժեղ ճնշում լինի, իշխանությունը չի կարող դիմակայել։ Բայց տեսնում ենք՝ աննախադեպ վճիռներ են կայացվում․․․ Իշխանությունն ամեն ինչ պետք է անի վերարտադրվելու համար, իսկ ընդդիմությունն ի՞նչ է անում, ոչինչ՝ բացի հայտարարություններից, բայց աննախադեպ բան է տեղի ունեցել․ քաղաքական այլակարծությունը պաշտոնապես համարվել է քրեական հանցագործություն․․․ Իշխանության հարցում ամեն ինչ պարզ է, ենթադրենք՝ «քաղաքական բոսյակների» հավաքածու է․․․, իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը․․․»,- նշեց Սուրենյանցը՝ ընդգծելով՝ կա՛մ կենսունակ ընդդիմություն կձևավորվի, կա՛մ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի։
|

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
