Ի՞նչ է հայտարարագրել ՀՀ ՄԻՊ-ը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում կին պաշտոնյաներն աստիճանաբար դոմինանտ դիրք են զբաղեցնում կառավարական համակարգերում։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարծես անտարբեր կամ չեզոք դիրք է զբաղեցնում նման հարցերում, պաշտպանող հայտարարությունները հաճախ նրբորեն չեզոքություն են դրսևորում։ Նա 2008 թվականից ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում է աշխատել։ 2014 թվականից 2016թ. դեկտեմբերը Անահիտ Մանասյանը եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական, 2016թ. դեկտեմբերից 2018թ. մարտը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։ 2022թ. նոյեմբերից 2023թ. ապրիլ նա աշխատել է որպես ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, ապա 2023 թվականի ապրիլից դարձել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։ Բացի կենսագրությունից՝ հարուստ է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարագիրը։ Համաձայն Անահիտ Մանասյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ նա 1995 և 2015 թվականներին ձեռք է բերել բնակարաններ Երևանում։ Մանասյանը 2017 թվականին, երբ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդականն էր և Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, գնել է Ford մակնիշի մեքենա։ ՄԻՊ-ի բանկային ավանդները կազմել են 9,7 հազար եվրո, 9,4 հազար դոլար, 10,9 մլն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 50 մլն դրամ, 23,9 հազար եվրո, 652 դոլար։ Մանասյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ, 3,4 հազար եվրո, 6,6 հազար դոլար։ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը» կազմել է 865 հազար 715 դրամ եւ 324 հազար դրամ, իսկ «ԱԿԲԱ» բանկից ստացվածը՝ 81 հազար 668 դրամ»։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
