«Կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Խաղաղությունն այսպիսով հաստատված է, բայց խաղաղությունը արձակուրդ չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք։ Խաղաղությունն ամենօրյա խնամք է պահանջում նորածին մանուկի նման իրեն պաշտպանելու վարակից, ցրտից ու շոգից, անտարբերությունից ու հոռետեսությունից»,- այս մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կոնֆլիկտն իսկապես շատ ավելի քիչ հարցեր է դնում մեր առաջ, և պատասխանի տարբերակներն էլ կոնֆլիկտի պարագայում շատ չեն, իսկ խաղաղությունն իր հետ բերում է հարցեր, նոր հարցեր, էլի հարցեր, և այդ հարցերին խնամքով և ոչ թե քամահրանքով պատասխանելն է խաղաղ կյանքը։ Այդ հարցերի շուրջ շրջահայացորեն ու պատասխանները բարեխղճորեն ձևակերպելն է խաղաղության ինստիտուցիոնալացումը, որը շարունակական անհրաժեշտություն է, և որով պետք է զբաղվենք ամեն օր։ Այս համատեքստում չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և երկրարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է»,- ընդգծեց Փաշինյանը։
|

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
