Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Ալիևի հետ համաձայնեցրել ենք Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու որոշումը»․ Նիկոլ Փաշինյան

324
Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ., 20:36
«Ալիևի հետ համաձայնեցրել ենք Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու որոշումը»․ Նիկոլ Փաշինյան

«Այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի նվիրվածությունը, հետևողականությունը և սկզբունքայնությունը հնարավոր դարձրին, թվում է, անհնարինը։»,- այս մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանում իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք համաձայնեցրել ենք նախագահ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու մեր համատեղ որոշումը, որովհետև մեր սեփական օրինակով տեսանք, որ նախագահ Թրամփն իսկապես նվիրված է խաղաղության գաղափարին»,- ընդգծել է Փաշինյանը։

«Ալիևի հետ համաձայնեցրել ենք Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու որոշումը»․ Նիկոլ Փաշինյան