«Ինչո՞ւ եք լռում»․ Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. «Վաշինգթոնի գագաթնաժողովի առանցքային արդյունքներից էր «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP-ը), որը կապահովի անխոչընդոտ հասանելիություն Զանգեզուրի միջանցքով և կխթանի տարածաշրջանային կապերը»։ Ալիևը այն տարածքը, որով անցնելու է միջանցքը, չի ճանաչում որպես Հայաստանի Հանրապետության տարածք։ Քանի որ դա ըստ էության միջանցք է և հայկական վերահսկողություն չի ունենալու՝ Լաչինի միջանցքի տրամաբանության նման, Ալիևը միգուցե համարում է, որ այն դե յուրե պատկանում է ՀՀ-ին, բայց դե ֆակտո մեր պետությունը որևէ հսկող մեխանիզմ չի կիրառելու։ Իր խոսքում Ալիևը անգամ չի նշում, որ Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ լինելու է Հայաստանի տարածքով անցնող «միջանցքով»։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանը գործընկերներին բացատրում էր, որ Ալիևը սխալ բառապաշար է օգտագործում՝ արդարանալով, թե իբր իրենք այդպես չէին պայմանավորվել։ Հիմա Ալիևը ասում է, որ TRIPP-ը անցնում է Զանգեզուրի միջանցքով․ ինչո՞ւ եք լռում… Ես օգոստոսի 8-ի գիշերը հստակ հայտարարել եմ, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնել է միջանցքը, և դա ամեն օր ապացուցվում է նոր ի հայտ եկող ուղղակի և հարակից փաստերով»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
