«Սեպտեմբերի 27-ը «կազմակերպվա՞ծ» պատերազմ էր, թե՞ ոչ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Սեպտեմբերի 27-ը «կազմակերպվա՞ծ» պատերազմ էր, թե՞ ոչ: Այս հարցի վերաբերյալ Հայաստանում գնահատականները տարբեր են: Ինձ համար այս հարցում չկա որոշակի համոզում: Բայց, իմ կարծիքն այն է, որ պատերազմը կազմակերպված չէր, այլ «հասունացել» ու «զարգացել» է աշխարհաքաղաքական իրադարձությունների բերումով: Ավելի շուտ՝ հասունացել ու զարգացել է դրա հնարավորությունը, որն էլ օգտագործվել է: Պարտությունը, ըստ իս, եղել է պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանք: Ինչի՞ հետևանք է եղել ապաշնորհ կառավարումը: Ես այս հարցի պատասխանը չունեմ: Այո, կարող էր և լինել դիտավորության հետևանք: Սա քննությամբ պարզաբանվելիք հարց է, ինձ համար: Ես բոլորովին այն կարծիքին չեմ, թե պատերազմի բերել է «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը, կամ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունը, կամ հուլիսյան մարտերը: Ավելին, ես ներկայացրել եմ իմ մեկնաբանությունը, որ հուլիսյան մարտերը գնահատում եմ որպես ծավալվող խոշոր պատերազմը կանխելու մի փորձ, որը սակայն չի ստացվել: Ես մի շարք անգամներ հիշեցրել եմ՝ 2018 թվականին Ադրբեջանը աշնանը ծրագրված նախագահի հերթական ընտրությունը տեղափոխեց նույն տարվա փետրվար, այդպիսով աշնան համար «ազատելով» իր ձեռքերը: Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ 2018-ի մայիսին, որոշակիորեն ստեղծեցին նոր իրավիճակ ու հետաձգեցին 2018-ի աշնանը ծրագրված պատերազմը: Բայց, փաստորեն երկու տարով: Կրկնեմ, այս ամենը դույզն իսկ չի նվազեցնում պարտության ու հետագա կորուստների, այդ թվում Արցախի լիակատար կորստի համար Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը: Բայց ես իրադարձությունների զարգացումը գնահատում եմ վերը նշածս տրամաբանությամբ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
