ՔՊ-ականներին էլ են գաղտնալսում․ «Հրապարակ»
![]()
«Հրապարակ»-ը գրում է․ «Որոշ տեղեկություններով, «Քաղպայմանագիր» խմբակցության մոտ չորս տասնյակից ավելի պատգամավորներ վերջին ամիսներին հատուկ սարքեր են ձեռք բերել, որը թույլ չի տալիս, որ գաղտնալսեն մարդկանց։ Ինչպես հայտնի է, գաղտնալսումներն արվում են հիմնականում հեռախոսների միջոցով, ընդ որում՝ պարտադիր չէ, որ մարդը դրանով խոսելիս լինի, սմարթֆոնն անգամ պասիվ վիճակում կարող է գաղտնալսելու գործիք դառնալ: Այն թույլ է տալիս, որ հեռախոսը միշտ հասանելի մնա, մուտքային զանգեր գան, սակայն արգելում է որոշակի ֆունկցիաներ, որոնց միջոցով հնարավոր է գաղտնալսել մարդկանց խոսակցությունները։ Այդ սարքերն արժեն մոտ 300-400 հազար դրամ։ Սա վկայում է այն վախի ու ստալինյան մթնոլորտի մասին, որը ստեղծվել է ՔՊ-ում, որի զոհն արդեն նաև ՔՊ-ականներն են դարձել: Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավար երկիրը»։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
