«Թշնամական հռետորաբանությամբ հանդես եկողը չի կարող գնալ խաղաղության». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն արդեն չի խորշում նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչեցնել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ «բնորոշումը»: Կարելի է սա չնկատելու տալ, կարելի է հայաստանյան հասարակությանը հերթական անգամ մոլորեցնել, բայց ազգովի չի կարելի լինել այնքան մանկամիտ՝ հավատալու, որ թշնամական և ծավալապաշտական հռետորաբանությամբ հանդես եկող մեկը կարող է գնալ խաղաղության։ Այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքն» ուժային ճանապարհով ձեռք գցելու Բաքվի և Անկարայի վարչախմբերի հնարավորության պատուհանը ներկա միջազգային իրադրության պայմաններում այլևս փակ է, ուստի թշնամական կողմերը նույն ծրագիրն առաջ են մղում ավելի խորամանկ եղանակներով՝ ոչ մի պարագայում չհրաժարվելով թուրանական իրենց պատրանքից։ Իսկ «ջսյլամային քաղաքականությամբ» դա չնկատելու տալը և ինչ-որ «երանելի խաղաղության» հաստատման մասին օրնիբուն քափ ու քրտինք մտած խոսելը, ցավոք, առնվազն անմտություն է»:
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
