«Դեռևս կան անհասկանալի պահեր, որոնք վերաբերում են մանրամասներին»․ Սոբհանի
![]() «Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն այն է, ինչին մենք միշտ աջակցել ենք և ողջունել ենք: Այժմ ևս մեր աջակցությունն ենք հայտնում և ողջունում ենք այն»,- այս մասին այսօր հրավիրված հրաժեշտի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: «Այդ հայտարարության մեջ զետեղված և ընդգծված է հինգ սկզբունք. դրանք այն սկզբունքներն են, որոնք միշտ մենք արտահայտել ենք և մեր աջակցությունն ենք հայտնել դրանց: Այդ հինգ սկզբունքներն են՝ ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, փոխադարձության սկզբունքը, իրավազորությունը և սահմանների անխախտելիությունը: Իհարկե, այնտեղ կային նաև անհասկանալի պահեր, սակայն երկկողմ հանդիպումների և զրույցների ընթացքում, կարող եմ ասել, որ այդ անհասկանալի պահերը վերացան»,- նշեց դեսպանը՝ ընդգծելով, որ դեռևս կան անհասկանալի պահեր, որոնք վերաբերում են այն մանրամասներին, որոնց շուրջ քննարկում տեղի չի ունեցել: «Այն, ինչ կարող եմ այսօր հստակ ընդգծել, հետևյալն է, որ ՀՀ կառավարությունը և իշխանությունները հստակորեն հայտարարել են, որ որևիցե գործողություն կամ քայլ չեն ձեռնարկի, որը չի բխի երկու երկրի շահերից: Սերտ կապերի մեջ ենք ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի այդ քննարկումների և հանդիպումների ժամանակ տեղեկացված լինենք այն մանրամասների վերաբերյալ, որոնց մասին հետագայում կխոսվի: Երկու երկրներիի իշխանությունների միջև կա ընդհանուր փոխըմբռնում»,- նշեց դեսպանը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
