«Մեր պետության ապագան դարձել է մեկ անձի իշխանասիրության գերին»․ Շիրազ Խաչատրյան
![]() «Մեր պետության ապագան դարձել է մեկ անձի իշխանասիրության գերին»,- այս մասին ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանը։ Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունն արդեն 7 տարի շարունակ ապացուցում է, որ ի վիճակի չէ պաշտպանել ՀՀ պետականությունն ու անվտանգությունը։ «Տպավորություն է ստեղծվել, որ պետությունը գործում է ոչ թե քաղաքացիների համախմբման, այլ պառակտման համար՝ փորձելով «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքով պահպանել իշխանությունը։ Ամենից վտանգավորն այն է, որ Փաշինյանը ոչ միայն անընդհատ կորուստներ է բերում, այլ նաև հոգեբանորեն կոտրում է ժողովրդի ողնաշարը՝ անընդհատ քարոզելով պարտվողականություն»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ Փաշինյանին այլևս չի կարելի վստահել պետության ղեկը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
