«Գործընթացը կշարունակվի փոխադարձ անվստահության պայմաններում»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստան խմբակցությունն այսօր խորհրդարանական լսումների ժաամմանակ հայտարարեց, որ իր ստորագրությունները դնում է Պատիվ ունեմի՝ դե ֆակտո ՀՀԿ-ի նախաձեռնած «իմպիչմենտի» գործընթացի ներքո: Այս հայտարարությունը արած Իշխան Սաղաթելյանի խոսքում, թերևս, պետք է նկատել երկու հանգամանք: Նա ընդգծեց, որ գործընթացը ՀՀԿ պատասխանատվությունն է, և արտահայտեց արագ արդյունքի ակնկալիք: Իհարկե ՀՀԿ-ն այս դեպքում կարող է «արագ արդյունքի» բացակայությունը պատճառաբանել նրանով, որ «Հայաստան» խմբակցությունը մի քանի ամիս ուշացրեց միանալը: Գործնականում, ըստ իս, պրոցեսը կշարունակվի փոխադարձ անվստահության պայմաններում, քանի որ իմ խորին համոզմամբ շոշափելի անվստահություն կա Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև: Ընդ որում, ես այս մասին նոր չէ, որ խոսում եմ կամ գրում: Ես այս մասին գրում եմ առնվազն 2006-07 թվականներից: Ընդ որում՝ շեշտեմ, որ գրում եմ քաղաքական պրոցեսների և դրանցում նրանց վարքագծի տրամաբանության, այլ ոչ թե անձերի համատեքստում: Այստեղ ես ուշադրություն կդարձնեի մեկ այլ հանգամանքի: Շատ օրեր առաջ հրապարակված սոցհարցման տվյալով՝ առաջատարը ընդդիմության դաշտում այլևս Սամվել Կարապետյանն է: Ես բացարձակապես հակված չեմ հայաստանյան որևէ սոցհարցում ընդունել իբրև «հալած յուղ»: Բայց, կարծում եմ մի շարք ցուցիչներ ու հանգամանքներ զգալիորեն վկայում են, որ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր դաշտում ներկայումս առաջատար է հանրային ընկալումների իմաստով: Կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանի որոշումը՝ ստորագրություններով միանալ Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացին, թեկուզ չտեսնելով դրա իրատեսականություն և չվստահելով դրան, պայմանավորված լինել հենց ընդդիմադիր դաշտում փոխվող ստատուս-քվոյով: Մյուս կողմից, չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի հաշվարկը լոկ այն էր, որ բացառում էր Ռոբերտ Քոչարյանի միանալը և այժմ հայտնվել է այսպես ասած ցայտնոտում կամ փաստի առաջ: Ըստ իս, Սարգսյանը այդ միամտության գործիչ չէ, մեղմ ասած: Ընդ որում, երբ ես խոսում եմ Քոչարյանի ու Սարգսյանի միջև երկարատև անվստահության մասին, դա բացարձակապես չի նշանակում, որ նրանք չեն կարող որևէ պրոցեսում գործել պայմանավորվելով: Ես այս թեմայով նախօրեին մի գրառում արեցի միջազգային թեմայի վերաբերյալ, կասեմ նաև այստեղ: Քաղաքականությունը բոլոր դեպքերում շարժվում է անվստահությամբ, դա է բերում պայմանավորվածությունների գեներացման՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Բոլոր դեպքերում, ես կարծում եմ «իմպիչմենտի» շուրջ նոր զարգացումը ըստ էության ավելի գլոբալ առումով ընդդիմադիր դաշտում ստատուս-քվոյի փոփոխության ընդգրկուն տենդենցի ազդեցություն է»:
Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
