Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Ամեն ինչ անելու ենք, որ ՔՊ-ի երազանքն իրականություն չդառնա». Իշխան Սաղաթելյան

285
Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ., 14:36
«Ամեն ինչ անելու ենք, որ ՔՊ-ի երազանքն իրականություն չդառնա». Իշխան Սաղաթելյան

«Օգոստոսի 8-ին ՀՀ-ի համար որևէ ձեռքբերում չի եղել, դա իրենց ազգակործան քաղաքականության հերթական փուլն էր. զիջումներն ու կապիտուլյացիան չեն կարող վաճառել ու քվե ստանալ»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ժողովուրդը ՔՊ-ին շատ ձայն կտա: «Ամեն ինչ անելու ենք, որ ՔՊ-ի երազանքն իրականություն չդառնա, որ հերթական անգամ չկարողանան խաբել ժողովրդին»,- հավելեց նա:

Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը