«Քըլըչը չի կիրառել ՀՀ պաշտոնական տեղանունը և նույնիսկ «Թրամփի ուղի»՝ («TRIPP») ձևը»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը նույնիսկ Հայաստան այցից անմիջապես առաջ հարկ չի համարել օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված Սյունիք տեղանունը։ Իգդիրում տված հարցազրույցում վերջինս թեև խուսափել է «միջանցք» տխրահռչակ բառից, բայց, այսուհանդերձ, Սյունիքով անցնելիք ճանապարհը կոչել է «Զանգեզուրյան գիծ»՝ նշելով որ դրա գործարկումը շատ կարևոր է Միջին Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ Թուրքիայի կապն ապահովելու առումով։ Ուշագրավ է նաև, որ թուրք բանագնացի կողմից ոչ միայն չի կիրառվել Հայաստանի պաշտոնական տեղանունը, այլ նաև նույնիսկ վաշինգտոնյան փաստաթղթերում արձանագրված «Թրամփի ուղի» («TRIPP») ձևը, իսկ այդ ամենը համեմվել է նաև միջինասիական հանրապետությունների թյուրքական լինելու հանգամանքի շեշտադրմամբ, ինչի «փայլփլուն» փաթեթավորման թիկունքում երևում են Էրդողանական վարչախմբի կողմից առաջ մղվող համաթյուրքականության պատրանքի ականջները»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
