«Ինչպե՞ս ստացվեց, որ հարյուրավոր «իմքայլական» պատգամավորներից բարոյականություն դրսևորեցին միայն վեցը». Արսեն Ջուլֆալակյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․ ««2020թ. սեպտեմբերի 10-ը, առանց չափազանցնելու, ճակատագրական օր է ընտանիքիս և ինձ համար: Այդ օրը վայր դրեցի պատգամավորական մանդատս: Ճնշումն ահռելի էր․ թե՛ հասարակական, թե՛ քաղաքական: Հակադրվում էի մի ուժի, որն այդ պահին ուներ մոտ 70% հանրային աջակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով... Հանուն արդարության պետք է նշել, որ նույնիսկ այդ պահին չէի պատկերացնում այն ամբողջ այլանդակությունը, որն իր մեջ պարունակում էր քպ-ն: Հավանաբար, ոչ մեկ չէր պատկերացնում: Չգիտեմ, ինչպես էի շարունակելու ապրել, եթե նոյեմբերի 9-ի Արցախի դավաճանական հանձման արարի մեջ ակամայից մասնակից լինեի նաև ես: Շատ երկար կարելի է խոսել դրան նախորդած ամիսների (մասամբ ասվել է արդեն), այդ օրվա և դրան հաջորդած ժամանակաշրջանի մասին, բայց մեկ հարց շատ հետաքրքիր է. ինչպե՞ս ստացվեց, որ առ այսօր հարյուրավոր «իմքայլական» պատգամավորներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը՝ Վարդանն Աթաբեկյան, Սոֆյան Հովսեփյան, Աննան Կարապետյան, Գոռը Գևորգյան, Թագուհին Թովմասյան և Տաթևիկը Հայրապետյան: Թեպետ՝ խոսքով շատերն էին նույն քայլին գնալու... Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում»»։ Աղբյուրը` Արսեն Ջուլֆալակյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
