Ռուսաստանում վաճառքի մեկնարկից ի վեր վաճառվել է միայն մեկ «Մոսկվիչ-8»
![]() Նոր յոթ տեղանոց «Մոսկվիչ 8» քրոսովերը, որի գինը սկսվում է 2.98 միլիոն ռուբլուց (ավելի քան 14 միլիոն դրամ), կատարյալ ձախողում է ապրել շուկայում։ Վաճառքի մեկնարկից երկու շաբաթ անց դիլերներին հաջողվել է վաճառել միայն մեկ մեքենա։ Այս մասին հայտնել է Autonews-ը՝ հղում անելով Խիմկիի Rolf դիլերության մենեջերին։ «Բոլոր կոմպլեկտացիաները հասանելի են, և հերթ չկա», - հայտարարել է դիլերության ներկայացուցիչը։ Միակ գործարքը կնքվել է օգոստոսի կեսերին, և այդ ժամանակվանից ի վեր նոր գնորդներ չեն հայտնվել։ Ավտո-նյուզի թղթակիցը, որը այցելել է ցուցասրահ, հաստատել է որևէ ոգևորության բացակայությունը. նրա խոսքով՝ ցուցասրահում ոչ մի պոտենցիալ հաճախորդ չի եղել։ «Մոսկվիչ» 8-ի՝ շուկայում թողարկման պատմությունը ուղեկցվել է անընդհատ հետաձգումներով։ Սկզբում մոդելը պետք է վաճառքի հանվեր 2024 թվականին, բայց դա տեղի չի ունեցել։ 2025 թվականի փետրվարին հայտարարվեց, որ վաճառքը կսկսվի ձմռան վերջին, սակայն այդ ծրագրերը նույնպես չիրականացան, և ժամկետները կրկին տեղափոխվեցին։ Նոր «Մոսկվիչ»-ը դիրքավորվում է՝ որպես ապրանքանիշի առաջատար քրոսովեր։ Դրա չափսերն են 4824 × 1870 × 1756 մմ։ Մեքենան հագեցած է LED օպտիկայով հսկայական ռադիատորի ցանցով, թվային գործիքների վահանակով, 360 աստիճանի դիտման համակարգով, հեռախոսի անլար լիցքավորմամբ և երկգույն կաշվե զարդարանքով ինտերիերով։ Կապոտի տակ գտնվում է 174 ձիաուժ հզորությամբ GDI բենզինային շարժիչ՝ զուգորդված յոթ աստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ։ «Մոսկվիչ 8»-ի վաճառքի հետ կապված դժվարությունները տեղի են ունենում Ռուսաստանի ավտոշուկայի ընդհանուր անկման ֆոնին։ Ավտոստատ գործակալության տվյալներով՝ 2025 թվականի առաջին կեսին երկրում վաճառվել է 530,4 հազար նոր ուղևորատար մեքենա։ Եթե հաշվի առնենք նաև բեռնատարներն ու ավտոբուսները, շուկայի ընդհանուր ծավալը կազմել է 601,8 հազար մեքենա։ Սա 28%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ուղևորատար ավտոմեքենաների վաճառքը նվազել է 26%-ով, ավտոբուսներինը՝ գրեթե 60%-ով, իսկ ծանր բեռնատարներինը՝ 55.9%-ով։ |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
