«Դիտավորյալ օրենքի խախտումներ եք անում»․ Երեմ Սարգսյանը՝ դատավորին
![]() Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ դատարանը մերժեց Աջապահյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 10 օրով։ Դատարանը մերժեց նաև փաստաբան Արա Զոհրաբյանի միջնորդությունը՝ գործը փոխանցել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ «Բացահայտ օրենքի խախտումներ եք անում, սա ոչ թե չիմանալու արդյունք է, այլ դիտավորյալ օրենքի խախտումներ եք անում՝ իմ խորին համոզմամբ»,- դիմելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին՝ նշեց պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Դատարանի որոշումները չեն քննարկվում, եթե ունեք միջնորդություններ, ներկայացրեք»,- արձագանքեց դատավորը։ Պաշտպանը հորդորեց ուշադրություն դարձնել նորմերի պահպանմանը․ «Մեկ է՝ մերժելու եք միջնորդությունը, խնդրում եմ՝ հիմնավորեք, ասեք, թե մենք ինչու ենք սխալ»։ Այնուհետ Երեմ Սարգսյանը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց։ |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
