«Փողերի լվացման, հարկերի չվճարման մեղադրանքները կասկածի շեմը չեն հաղթահարել»․ Արամ Վարդևանյան
![]() «Քննիչի միջնորդությունը վերաբերում էր կրկին հայտնի կոչերի մեղադրանքին, այսինքն՝ որևէ կոչի բացակայության պայմաններում կոչերի մեղադրանքին։ Այնուհետև փողերի լվացման, հարկերի չվճարման իբրև կազմակերպումը Սամվել Կարապետյանի կողմից»,- ասուլիսի ժամանակ ասել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով երեկվա դատական նիստին, որում որոշվեց ևս երկու ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքը։ «Դատարանը իր դատական ակտով արձանագրել է, որ փողերի լվացման, հարկեր, տուրքեր չվճարելու մեղադրանքների փունջը հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարել»,- հայտնել է փաստաբանը։ Փաստաբանը նշել է, որ դատական նիստը նաև այդքան երկար էր տևում, որովհետև իրենք՝ պաշտպանության կողմից մի շարք հարցադրումներ են տվել քննիչին․ «Մեր հարցերի վերաբերյալ չստացանք որևէ պատասխան, այնուհետև ներկայացրեցինք նաև մեր դիրքորոշումները՝ առարկություններով, այդ թվում՝ նշված տնտեսական փունջ մեղադրանքների վերաբերյալ։ Այդ մեղադրանքները վերաբերում են ծանր, առանձնապես ծանր ենթադրյալ հանցանքների։ Որևէ ձևով բացահայտված չէր, թե Սամվել Կարապետյանն ինչ կապ ուներ այդ մեղադրանքների հետ»։ |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
