«Խաղադրույքներից ստացված շահումները մյուս տարվանից հարկվելու են»․ Էդուարդ Հակոբյան
![]() Այսօր կառավարության նիստում հաստատվեց Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին հարցը։ Նշենք, որ հաջորդ տարվանից ուժի մեջ է մտնում նաև խաղադրույքներից մարդկանց եկամուտների հարկման բաղադրիչը։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մանրամասնեց նախագիծը․ «Երբ օպերատորը մրցույթի արդյունքում ընտրվի և գործի, իրական ժամանակում մոնիտորինգ է իրականացնելու խաղադրույքների և համապատասխան մոնիտորինգային կենտրոն է ստեղծելու ու դրան միացնի այդ ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատների իսկության հավաստում է իրականացնելու։ Ընդ որում, այս մոնիտորինգային կենտրոններին միանալու են ինչպես խաղային սարքավորումները, այսինքն խաղատների խաղային սարքավորումները, այնպես էլ այն հարթակները, որոնց միջոցով խաղեր են կազմակերպվում, և արդյունքում ի՞նչ ենք ունենալու այս բարեփոխման, թույլ է տալու վերահսկել այդ խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները։ Ընդ որում՝ այդ շահումները մյուս տարվանից համարվելու են եկամուտներ և հարկվելու են եկամտային հարկով, և հետևաբար սրա միջոցով մենք նաև հարկվող օբյեկտների հայտարարագրման արժանահավատություն ենք բարձրացնում և դրա արդյունքում նաև ակնկալում ենք հարկային եկամուտների ավելացում։ |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
