«Արմեն Սարգսյանին սպանել է մահապարտ ահաբեկիչը»․ ԱԴԾ
![]() Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել էր ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, իրականացրել է մահապարտ-ահաբեկիչ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։ Ծառայության տվյալներով՝ 2025 թվականի սկզբից ի վեր ուկրաինական հատուկ ծառայություններն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում դիվերսիայի սցենարը, որի դեպքում թիրախի հետ միասին վերացվում են նաև հանցագործները։ «Նման օրինակներից են Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում, Ստավրոպոլ և Լուգանսկ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնց ընթացքում զոհվել են ուկրաինական հատուկ ծառայությունների հսկողության ներքո գործող ՌԴ 3 քաղաքացիներ»,- հայտնել է ԱԴԾ-ն։ Հիշեցնենք՝ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 3-ին։ Սարգսյանն ստացել էր ծանր վնասվածքներ և մահացել վերակենդանացման բաժանմունքում։ Ռումբը պայթել էր, երբ Սարգսյանն անվտանգության աշխատակիցների հետ գտնվում էր մուտքի մոտ։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
