Թուրքիայում ուղևորատար լաստանավը բախվել է մի քանի նավերի
493
Կիրակի, 10 օգոստոսի, 2025 թ., 17:30
![]() Թուրքական Չեշմե նավահանգստում ուղևորներով լաստանավը բախվել է մի քանի նավերի, երբ նավապետը կորցրել է նավի կառավարումը, զոհեր չկան, կիրակի օրը հաղորդել է A Haber հեռուստաալիքը։ «Միջադեպը տեղի է ունեցել Չեշմե նավահանգստի մուտքի մոտ, երբ Հռոդոս կղզի ուղևորվող լաստանավը հանկարծակի կորցրել է կառավարումը, ենթադրաբար, շարժիչի խափանման պատճառով։ Լաստանավը կարողացել է կանգ առնել նավահանգստում կայանված՝ Հունաստանի դրոշի տակ գտնվող մի քանի նավերի հետ բախվելուց հետո»,- հաղորդել է հեռուստաալիքը։ Լաստանավի ուղևորները չեն տուժել, սակայն նրանք ստիպված են եղել մոտ երկու ժամ անցկացնել նավի վրա՝ սպասելով օգնության։ Արդյունքում, նրանք տարհանվել են քարշակների օգնությամբ։ Սկսվել է վնասի գնահատում և միջադեպի հետաքննություն։ |

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25
