1 տարեկան երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է
338
Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ., 22:24
![]() ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հունիսի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցած 1 տարեկան երեխայի մահվան փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը «Վեդու» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 06:00-ի սահմաններում գյուղերից մեկից «Վեդու» բժշկական կենտրոն տեղափոխելու ժամանակ երեխա է մահացել։ Տեղում պարզվել է, որ մահացածն Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1-ամյա Մ. Մ-ն է, ով հանկարծամահ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
