Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

1200-ից ավելի հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսում

228
Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ., 19:06
1200-ից ավելի հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսում

Ավելի քան 1,2 հազար հայկական բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանով անցնելուն Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում:
Ըստ վերջին տվյալների՝ ընդհանուր առմամբ հերթում գրանցվել է 3102 բեռնատար տարբեր երկրներից, որից 1213- ը՝ Հայաստանից:
Խցանումների պատճառը Ռուսաստանի՝ զբոսաշրջային նպատակներով Վրաստան և Հայաստան ուղևորվող քաղաքացիների մեծ հոսքն է: Սահմանը հատելու գործընթացը որոշ օրերին տևում է մինչև 8 ժամ։