Զելենսկին ստորագրել է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերականգնող օրենքը
1168
Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ., 17:02
![]() Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության անկախությունը վերականգնող օրենքը։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր խորհրդարանականներին իմ օրինագիծն ընդունելու համար, որն այժմ օրենք է։ Ես հենց նոր ստորագրեցի փաստաթուղթը, տեքստն անմիջապես կհրապարակվի», - ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Հիշեցնենք՝ Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում բողոքի ցույցեր էին ընթանում հակակոռուպցիոն մարմինների լիազորությունների կրճատման դեմ։ Զելենսկու խոսքով՝ «շատ կարևոր է, որ պետությունը հաշվի առնի հասարակական կարծիքը»։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
