«Այս գործով ոչ մի ապացույց չի ներկայացվել, ոչ մի տուժող չկա». Էդգար Ղազարյան
![]() Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր կայացել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գործով հերթական դատական նիստը: Լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանը նշել է, որ հանրային մեղադրողը նույն տեսանյութը որպես չորս ապացույց է ներկայացրել: «Դա խոսում է իրենց աշխատելու որակի մասին: Բազմաթիվ հղումներ չէին բացվում առհասարակ․․․ Այս գործում կա ընդամենը մեկ վկա, ոչ մի տուժող չկա, ոչ մի փորձագետի եզրակացություն չկա: Այսինքն՝ ինքը պետք է ապացուցի, որ այդ ասվածը նախ տեղեկություն է, երկրորդը՝ արատավորող տեղեկություն է, որից որևէ մեկը տուժել է»,- ընդգծել է Ղազարյանը: «Իմ ելույթը բերել և դատարանում ներկայացնում են որպես ապացույց. դա իմ ելույթն է: Ապացույցը պետք է լինի ապացուցելը, որ այդ ելույթը պարունակում է դատավորի հասցեին արատավորող տեղեկություն: Այդպիսի ոչ մի ապացույց հանրային մեղադրողը չի ներկայացրել: Ապացույց գոյություն չունի»,- նշել է Ղազարյանը և հավելել, որ դեռ այս գործում միջնորդություններ ունի դատարանին ներկայացնելու: Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու համար։ |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
