Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Հայտարարություն եմ ունեցել անմեղության կանխավարկածի մասին, բայց խնդիրը լուծված չէ». Անահիտ Մանասյան

271
Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ., 13:06
«Հայտարարություն եմ ունեցել անմեղության կանխավարկածի մասին, բայց խնդիրը լուծված չէ». Անահիտ Մանասյան

«Արքեպիսկոպոսների գործով հրապարակային հայտարարություն եմ ունեցել՝ խոսելով անմեղության կանխավարկածի մասին․ ոչ միայն այս դեպքի, այլ ցանկացած այլ դեպքի առումով անմեղության կանխավարկածի հետ կապված հարցը կարող է մտահոգիչ լինել։ Առաջին հերթին հասցեավորել եմ իրավապահ մարմինների գործողությունները՝ հարցի հետ կապված, որովհետև շատ կարևոր է նրանց զսպվածությունը, օգտագործվող խոսույթը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ ի պատասխան հարցի, թե մտահոգի՞չ չէ, որ արքեպիսկոպոսները և նույն գործի շրջանակներում կալանավորված այլ անձինք իշխանական թիմի ներկայացուցիչների կողմից որակվում են որպես ահաբեկիչներ՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշուման չլինելու պարագայում:

«Իմ հայտարարությունից հետո հաստատ նվազում ունենք այդպիսի հայտարարությունների, բայց կարծում եմ, որ ամբողջությամբ չի լուծվել այս խնդիրը»,- հավելել է ՄԻՊ-ը:

«Հայտարարություն եմ ունեցել անմեղության կանխավարկածի մասին, բայց խնդիրը լուծված չէ»
Անահիտ Մսանասյանի ճեպազրույցը