Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չվաճառեին». Հրանտ Թոխատյան

289
Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ., 23:12
«Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չվաճառեին». Հրանտ Թոխատյան

«Հայացքն Արցախին» հաղորդման եթերում ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պատմեց, որ Արցախում առաջին անգամ 1995 թվականին է եղել, դրանից հետո բազմաթիվ մշակութային ու բարեգործական նախաձեռնություններով է հանդես եկել։ «Էնքան հարազատի պես ինձ ընդունեց Արցախը, որ ինքն էլ ինձ դարձավ հարազատ»,- ասաց դերասանը: Նա նաև պատմեց, որ և՛ քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմների ժամանակ՝ որպես կամավոր, որդու հետ մեկնել է Արցախ, տղան ջոկատում էր, ինքը թիկունքում տարբեր աշխատանքներ է կատարել։ Արցախում կիսատ մնացած ծրագրեր շատ ունի, բայց չի հուսահատվում՝ դեռ հասցնելու է իրականացնել։
Դիտարկմանը՝ վերջերս հարցազրույցներ չի տալիս, պատասխանեց. «Ասելիք շատ կա, բայց էդ նյութը էսօրվա երկրին հետաքրքիր չէ»:
Թոխատյանը նաև վստահեցրեց. «Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չհանձնեին, չվաճառեին»:

«Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չհանձնեին». Հրանտ Թոխատյան