Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Հրայր Սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի

162
Երեքշաբթի, 29 հուլիսի, 2025 թ., 20:07
Հրայր Սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի

«Ազգային ճակատ»-ը հայտնում է. «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր Սարկավագ Հակոբյանը պետք է ազատ է արձակվի
Հրայր Սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ:
Ի դեպ, Հրայր սարկավագ Հակոբյանը առաջին մարդն է այս գործով 16 կալանավորվածներից, որ ազատ է արձակվում։
Նա հունիսի 26-ին կալանավորվել էր երկու ամսով»:

Աղբյուրը`   Ազգային ճակատ