Քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք
![]() ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են․ «Հուլիսի 25-ին, ժամը 20:30-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու և անձրևի հետևանքով Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել տանիքների թիթեղներ, բնակարանի պատուհաններ, այրվել էլեկտրական սյուներ և մալուխներ, ջրալցվել են նկուղներ, անձրևաջրերում արգելափակվել ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թուլացած թիթեղների ապամոնտաժման, արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման, ջրահեռացման, սահմանազատման աշխատանքներ։ Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք. Երևանում՝ 26, Շիրակի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3, Գեղարքունիքի մարզում՝ 2, Արարատի մարզում՝ 1 դեպք։ Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն»: Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ ՓԾ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
