Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում դաժան հաշվեհարդար են տեսել ԱՄՆ-ի քաղաքացու և նրա ընտանիքի 7 անդամի հանդեպ
![]() Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում տեղի է ունեցել ԱՄՆ-ի քաղաքացու և նրա հարազատների դաժան սպանություն: 35-ամյա դրուզ Հոսամ Սարայան և նրա ընտանիքի 7 տղամարդիկ սպանվել են հուլիսի 17-ին բախումների ժամանակ: Մահապատժի տեսանյութը, որը տարածվել է սոցիալական ցանցերում, լայն արձագանք է ստացել։ Կադրերում երևում են դիմակներով և զինվորական համազգեստով զինված տղամարդիկ, որոնք կրակում են կապկպված տղամարդկանց վրա՝ գոռալով «Ալլահ Ակբար»: CNN-ի տվյալներով՝ տեսագրությունն իսկապես արվել է Աս-Սուվեյդայում, սակայն հարձակվողների պատկանելությունը դեռևս պարզված չէ: Քննարկվում են բեդվին զինյալների կամ սիրիական զինվորականների մասնակցության վարկածներ: Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։ Հոսամ Սարայան, որը կրթություն է ստացել Միացյալ Նահանգներում, վերադարձել էր Սիրիա՝ հիվանդ հորը խնամելու համար: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրա ընտանիքը փորձել է պաշտպանել իրենց տունը հարձակումից, բայց գերի են ընկել: Բոլոր տղամարդիկ, այդ թվում՝ տարեցները և դեռահասները, մահապատժի են ենթարկվել, իսկ կանայք և աղջիկները ողջ են մնացել։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
