Երևանում 2 անչափահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
![]() Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 42/1 հասցեի մոտ մի խումբ տղաներ ծեծում են միմյանց և վիճաբանում, իսկ ժամը 22։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնիոց հայտնել են, որ Տերյան փողոցի 23 տան մոտ տեղի ունեցած դանակահարության և ծեծի հետևանքով շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել 2 անչափահասի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Մ․-ն՝ «պոլիտրավմա, ձախ ուսահոդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և Արմավիրի մարզի բնակիչ 14-ամյա Է․ Պ․-ն՝ «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ։ Երևան քաղաքի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքերը պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, ինչպես նաև հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
