«Սպիտակ տունը Նեթանյահուին անվերահսկելի խելագար է համարում». Axios
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատակիցները խիստ նյարդայնացել են Իսրայելի կողմից Սիրիային այս շաբաթ հասցված հարվածներից և հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողությունները անվանել են ապակառուցողական: Այս մասին հաղորդում է ամերիկյան Axios ինտերնետային պորտալը: «Բիբին (Բենիամին Նեթանյահուն - խմբ.) իրեն պահում էր խելագարի պես: Նա անընդհատ ամեն ինչ ռմբակոծում է», - մեջբերում է աղբյուրը Սպիտակ տան աշխատակիցներից մեկի խոսքերը: «Սա կարող է խանգարել Թրամփի փորձերին»,- ընդգծել է նա՝ խոսելով տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության մասին: «Նեթանյահուն երբեմն նման է երեխայի, որը պարզապես չի ուզում իրեն լավ պահել»,- նշել է մեկ այլ ամերիկացի պաշտոնյա: Նրա խոսքով՝ Վաշինգթոնի վարչակազմն «ավելի ու ավելի կասկածամիտ է» դառնում Նեթանյահուի նկատմամբ և նրա գործողությունները համարում է ապակառուցողական։ «Սիրիայի ռմբակոծությունն անակնկալի բերեց [ԱՄՆ-ի] նախագահին և Սպիտակ տանը», - նշել է պորտալի՝ վարչակազմի աղբյուրներից մեկը։ «Նախագահը չի սիրում միացնել հեռուստացույցը և տեսնել, թե ինչպես են ռումբերն ընկնում այն երկրի վրա, որտեղ ինքը փորձում է ապահովել խաղաղություն, այն երկրի, որի վերականգնմանը օգնելու մասին ինքը շքեղ հայտարարություն է արել»։ Ավելի վաղ «մի քանի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներ Նեթանյահուի մասին ուղղակիորեն բողոքել են Թրամփին»։ Նրանց թվում են ԱՄՆ-ի հատուկ դեսպան Սթիվեն Վիոքոֆն, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքը, որը Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչն է։ Պորտալի տվյալներով՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները «զայրացած հաղորդագրություններ են ուղարկել Թրամփի վարչակազմին՝ Իսրայելի գործողությունների վերաբերյալ» Սիրիայում։ Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ Թրամփը ձեռնպահ է մնացել Նեթանյահուին հրապարակայնորեն քննադատելուց, և «անհասկանալի է, թե արդյոք նա կիսում է իր խորհրդականների հիասթափությունը» Իսրայելի վարչապետի վերաբերյալ, ինչպես նաև մտահոգությունները Իսրայելի գործողությունների վերաբերյալ Սիրիայում։ Իսրայելցի պաշտոնյաները պորտալի լրագրողներին ասել են, որ Թրամփը նախկինում հրեական պետության իշխանություններին չէր ասել, որ մտահոգված է Սիրիայում նրանց գործողություններով։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
