Մանրամասներ՝ սննդի կետում բռնկված հրդեհից
298
Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 01:42
![]() Հուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։36-ին, մարվել՝ 22:42-ին։ Սննդի կետում այրվել են 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը, մոտ 20 քմ հատված՝ գույքով և տեխնիկայով, մյուս հատվածը (մոտ 10 քմ)՝ ջերմահարվել։ Երկրորդ 20 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք։ Հրշեջ-փրկարարները փակել են 2 գազի բալոնների փականները: Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
