Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2026 թ.

Պայթյուն՝ Սևանի փողոցում գործող սննդի կետում

248
Ուրբաթ, 18 հուլիսի, 2025 թ., 23:24
Պայթյուն՝ Սևանի փողոցում գործող սննդի կետում

Այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 22:10-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ մետրոյի Սասունցի Դավիթ կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սննդի կետի սեփականատիրոջ ինքնությունը։