Թբիլիսիում հինգհարկանի շենք է փլուզվել
603
Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 22:00
![]() Երկուշաբթի օրը Թբիլիսիի երկաթուղային կայարանի մոտ փլուզվել է հինգհարկանի բնակելի շենք։ Ներկայում ընթանում են փրկարարական աշխատանքներ և բնակիչների տարհանում։ Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողներին հայտնել է, որ փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ մեկը՝ տեղափոխվել հիվանդանոց։ «Այս շենքը խարխուլ վիճակում էր, և քաղաքապետարանը բազմիցս դիմել է բնակիչներին՝ առաջարկելով նրանց բնակարաններ տրամադրել այլ վայրում։ Սակայն որոշ բնակիչներ հրաժարվել են այս առաջարկից»,- ասել է Կալաձեն։ Հունիսի սկզբին Թբիլիսիի Նաձալադևի շրջանում փլուզվել էր ևս մեկ եռահարկ բնակելի շենք. զոհեր և վիրավորներ չեն եղել։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
