Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Արցախցիները հրատապ-պահանջագիր ներկայացրեցին ՀՀ Կառավարությանը

233
Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 12:24
Արցախցիները հրատապ-պահանջագիր ներկայացրեցին ՀՀ Կառավարությանը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները ակցիայի ժամանակ հայտնեցին, որ ՀՀ Կառավարությանը իրենց կողմից ներկայացված 12 կետանոց պահանջագրից 11-ն ընդհանրապես փոփոխության չի ենթարկել։
Նրանք ներկայացրեցին խորհրդի հրատապ-պահանջագիրը՝ պահանջելով անվերապահ կերպով վերականգնել բնակվարձը բոլոր տեղահանված արցախցիների համար՝ մինչև բնակարանով պատշաճ ապահովելը։ Տրամադրել լրացուցիչ աջակցություն խոցելի ընտանիքներին, ինչպես նաև մեծացնել աջակցությունը տուն կառուցելու բաղադրիչի համար։
Նշենք, որ արցախցիների խումբը այնուամենայնիվ ընդունելով Կառավարության ներկայացուցչի առաջարկը, մտավ կառավարության շենք, որտեղ նրանց հանդիպում է սպասում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում։ Խմբի կազմում է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։