Արագածոտնում ավտովթարի հետևանքով երիտասարդներ են զոհվել
![]() Երեկ՝ հուլիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհին 69 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հողաթմբերին և քարերին ու հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Տարոն Տիգրանյանը, 21-ամյա Գառնիկ Միքայելյանն ու 20-ամյա Սամվել Ղազարյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 13-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Տ. Տիգրանյանն ու Ս. Ղազարյանը գիտակցության չգալով մահացել են։ Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
