Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ինչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը»․ Ժաննա Ալեքսանյան

242
Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 21:00
«Ինչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարոյական արժեքներից զուրկ դատավորը իրավունք չունի աշխատել դատական համակարգում։ 8 ամսական երեխայի մորը կալանավորելն անբարո է և անմարդկային։ Սա է այս դատավորի պատկերացրած արդարադատությունը։ Սա դատավորի խարան է և երբեք չի մոռացվի։ Առանց բարոյական արժեքների հնարավոր չէ արդարադատություն իրականացնել։ Մի հարց էլ կա․ ինչպես է այս արտառոց դեպքին արձագանքել մեղադրանքը հսկող դատախազությունը, մասնավորապես, տիկին գլխավոր դատախազը»։

Հավելենք, որ տարիներ առաջ ՄԱՄՈՒԼ.am-ն անդրադարձել էր Արշակ Մաթևոսյանին՝ նշելով, որ նախկինում նա եղել է վաճառքի մենեջեր, դատավոր նշանակվել ՔՊ իշխանության օրոք։ Հրապարակել էինք նաև նրա որոշման անընթեռնելի տեքստը։

Աղբյուրը`   Ժաննա Ալեքսանյան