««տավարական», «սրածելուն», «կարատվել», «գորյանն», «չի տերերի»»․ հատված՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշման տեքստից
![]() Օրերս ՄԱՄՈՒԼ․am լրատվական գործակալությունը ստացել է՝ խմբագրության տնօրենին ապօրինաբար բերման ենթարկելու բողոքարկման որոշումը (դատավոր Արշակ Մաթևոսյան)։ Նախկինում վաճառքի մենեջեր, այնուհետև ՔՊ իշխանությունների օրոք դատավոր նշանակված (28.10.2021 թ.) Արշակ Մաթևոսյանի որոշման տեքստն անընթեռնելի է՝ բառի ուղիղ իմաստով։ Եթե անգամ մի կերպ կարդում ենք որոշումը, ապա գրեթե անհնար է հասկանալ դրա բովանդակությունը։ Այսպես։ Ընդամենը մի քանի էջ ծավալով որոշման 2-3-րդ էջերում կարդում ենք օրինակ՝ «առերես դել են», «տասխան», «2մքին», «սղորդում», «րավարդույթների», «կանացնելու», «ամիտ», «գամանքների», «սաքննության», «տավարական», «սնագիտական», «սրածելուն», «խտավարության», «1սին», «հաստատվիրծին», «4հօգուտ», «կարատվել», «րպիսի», «գորյանն», «չի տերերի» և նմանատիպ բազմաթիվ այլ ձևակերպումներ։ Խմբագրությունն առնվազն տարակուսելի է համարում այն, որ Հայաստանի Հանրապետության անունից կարող է հրապարակվել նմանատիպ որոշում, ինչն իր հերթին կասկածի տակ է դնում որոշման օրինականությունն ու իրավաչափությունը։ Հետևությունները թողնում ենք ընթերցողին։ ![]() ![]() ![]() ![]() |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18




