Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
![]() Երեկ՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկից «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի տղամարդու տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Իրավապահները պարզել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Հրազան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 69 շենքի 2-րդ հարկի բնակարանից՝ «որովայնի առաջային և կողային պատի կտրած-ծակած, թափանցող վերք՝ սուր ներքին արյունահոսությունով» ախտորոշմամբ: Նշված տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրած ապակիներ և դանակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության գործիք է:Դեպքի վայրում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը 2 այլ քաղաքացու հետ նշված բնակարանում բնակվում էին վարձակալական հիմունքներով: |

Ծեծի ենթարկվածը Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է
159Երեկ, 16:36
«Վարչության պետի մասնակցությամբ քննիչները ծեծել են ոստիկանին»․ Լիա Սարգսյան
215Երեկ, 15:42
3 մահ՝ մի քանի վայրկյանում (տեսանյութ)
229Երեկ, 15:40
Կիևը հրթիռակոծվել է (տեսանյութ)
245Երեկ, 14:23
Թուրքական ընկերության նավը ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել
206Երեկ, 14:05
Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
23320.08.2026, 23:42
