Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են
![]() Երեկ՝ հուլիսի 8-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Դաշտավան գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գևորգ Ս-ն իր վարած «BYD» էլեկտրոմոբիլով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզում հաշվառված, սակայն նշված գյուղում բնակվող 40-ամյա Աննա Գ-ին և նրա դստերը՝ 14-ամյա Մոնիկա Կ-ին, ապա բախվել է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ներսես Ա-ի վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների հետ փորձել է առաջին բուժօգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, սակայն շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է Աննա Գ-ի մահը, իսկ երեխային ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Սակայն մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկված երեխան վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
